«Լիվերպուլը» շարունակում է մնալ Անգլիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը։ Այս մասին հայտնում է Opta սուպերհամակարգիչը։ «Լիվերպուլը» 53 միավորով շարունակում է գլխավորել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Արսենալին»։
Սուպերհամակարգիչ Opta-ն մրցաշրջանի մնացած հատվածում անցկացրեց 10000 սիմուլյացիա և ցույց տվեց, որ մերսիսայդցիները չեմպիոն դառնալու 92,7% հավանականություն ունեն։
Նրանց հաջորդում են «Արսենալը» (7,1%), «Մանչեսթեր Սիթին» (0,2%), «Չելսին» (0,03%), «Նյուքասլն» ու «Բորնմութը» (0,02-ական%)։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝