«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը հերթական գոլն է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Խորվաթացին «Չելսիի» հետ հանդիպման 42-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել՝ հաշիվը սահմանելով 1։1։
Երկրորդ խաղակեսում «Քաղաքայինները» եւս երկու անգամ գրավեցին դարպասը եւ վաստակեցին երեք միավոր։ Գվարդիոլան արդեն հինգ գոլ է խփել Անգլիայի ընթացիկ առաջնությունում, ինչը լավագույն արդյունքն է պաշտպանողական դիրքում:
Բացի այդ, ինչպես նշում է Opta-ն, Յոշկոն դարձավ «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ պաշտպանը, ով նման արդյունքի է հասել Պրեմիեր լիգայում՝ Սթիվ Հոուիից հետո, ով 6 անգամ է գոլ խփել 2000/01 մրցաշրջանում:
Յոշկո Գվարդիոլը մանչեսթերյան գրանդին միացել է 2023 թվականի ամռանը՝ 90 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելով «ՌԲ Լայպցիգից»։