«Նյուքասլը» որոշում է կայացրել Ալեքսանդր Իսակի վերաբերյալ

«Նյուքասլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը 25-ամյա կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ, որն ավարտվում է 2028 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կաչաղակները» չեն ծրագրում վաճառել շվեդ ֆուտբոլիստին որևէ գումարի դիմաց։ Իսակի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները նախատեսված են մինչև մրցաշրջանի ավարտը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան», «Արսենալը» և «Լիվերպուլը»:

Հարձակվողը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում Իսակը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալում ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։