«Ռոմայի» 29-ամյա կենտրոնական պաշտպան Մարիո Հերմոսոն ցանկանում է տեղափոխվել Լևերկուզենի «Բայեր»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ ակումբները բանակցություններ կվարեն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի շուրջ։
Ընդգծվում է, որ Հերմոսոն ցանկանում է հեռանալ «Ռոմայից», քանի որ բավականաչափ խաղաժամանակ չի ստանում։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: