ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի վինգեր Խվիչա Կվարացխելիայի նորամուտի մասին ֆրանսիական ակումբի՝ Լիգա 1-ի 19-րդ տուրի՝ «Ռեյմսի» դեմ խաղում (1։1)։ Հիշեցնենք, որ վրացին այդ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
«Այս հանդիպումը դժվար էր դեբյուտի համար։ Կվարացխելիան լավ հանդես եկավ, նա մեծ ստեղծագործություն բերեց եզրային խաղին։ Բայց ընդհանուր առմամբ մեր բոլոր հարձակվողները կարող են խաղալ ցանկացած դիրքում։
Խվիչան սկսում է ընդհանուր լեզու գտնել թիմակիցների հետ ու ծանոթանում մարզադաշտի հետ։ Սա հարաբերությունների սկիզբն է, որը մենք հուսով ենք, որ շատ լավ կլինեն»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Onze Mondial-ը։
ՊՍԺ-ն հունվարի 17-ին հայտարարեց Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Վրացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, ով նախկինում «Նապոլիում» հանդես է եկել 2022 թվականից, ուժի մեջ է մինչև 2029 թվականը։