Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն մադրիդյան ակումբի կազմում իր առաջին հեթ-տրիկն է գրանցել։ Դա նրան հաջողվել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղում (3։0)։
Ինչպես հայտնում է OptaJose-ը, Մբապպեն Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ չորրորդն է առաջին հեթ-տրիկի հեղինակն ամենաարագ ժամանակով։ Դրան հասնելու համար ֆրանսիացի հարձակվողից պահանջվել է 19 հանդիպում։ Նույնքան հանդիպում պահանջվեց բրազիլացի Ռոնալդոից, որպեսզի իր առաջին հեթ-տրիկը գրանցի Մադրիդի «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնությունում։
Էմմանուել Ադեբայորը (14), Գարեթ Բեյլը (9) և Ռուդ վան Նիստելռոյը (2) ավելի արագ հեղինակեցին իրենց առաջին հեթ-տրիկը։