Յոզուա Կիմիխի ծրագրերը կարող են փոխվել

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» անսպասելիորեն որոշել է ուսումնասիրել 29-ամյա գերմանացի կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու հնարավորությունը։ Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմիխը հակված է նոր պայմանագիր կնքելու «Բավարիայի» հետ, սակայն «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունը կարող է փոխել գերմանացու ծրագրերը։