Հարձակվող Ջեյմի Վարդին գոլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի կիրակի օրը կայացած «Թոթենհեմի» դեմ խաղում: Գոլը խփելուց հետո 38-ամյա հարձակվողը ծաղրել է լոնդոնցի երկրպագուներին։
Վարդին տրիբունաներին բնորոշ ժեստ արեց՝ ցույց տալու, որ Պրեմիեր լիգայի մեկ տիտղոս է նվաճել, իսկ «Թոթենհեմը»՝ զրո: Հարկ է նշել, որ ամառային առաջին շրջանի խաղում Ջեյմի Վարդին նույն ժեստն է ցույց տվել ակումբի երկրպագուներին։
Հիշեցնենք, որ «Թոթենհեմը» պարտվել է «Լեսթերին» սեփական հարկի տակ 1։2 հաշվով։