Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում բանակցել «Լոս Բլանկոսի» վինգեր Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի շուրջ մինչև 2027 թվականը, երբ ավարտվում է ֆուտբոլիստի պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ սաուդյան ակումբները պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 350 միլիոն եվրո աշխատավարձ։
Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսի ապագան մադրիդյան ակումբում որոշելու առանցքային պահը կգա հաջորդ ամառ, երբ կողմերը մտադիր են քննարկել նրա աշխատանքային պայմանագրի երկարաձգումը։ Պերեսը ցանկանում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը նոր պայմանագիր ստորագրի մինչև 2029 թվականը։
Վինիսիուսը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», սակայն հասկանում է, որ իսպանական գրանդը չի կարողանա իրեն վճարել Սաուդյան Արաբիայում առաջարկվող գումարը։