Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը այս ձմռանը չի հեռանա մադրիդյան ակումբից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» և 18-ամյա Էնդրիկը չեն դիտարկում հունվարին վարձավճարով հեռանալու հնարավորությունը։ Ծրագրվում է, որ հարձակվողը շարունակի լինել «Լոս Բլանկոսի» մի մասը՝ զարգանալով և կատարելագործվելով գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի ղեկավարությամբ։
Այս մրցաշրջանում Էնդրիկը ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։