«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեսը ևս մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայում։ Բրազիլացին «Չելսիի» հետ խաղում (3։1) 68-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Էրլինգ Հոլանդին։
Ինչպես հայտնում է Opta-ն, Էդերսոնը այժմ ունի հինգ գոլային փոխանցում Պրեմիեր Լիգայում՝ հավասարվելով Պոլ Ռոբինսոնի երկար ժամանակ պահպանվող ռեկորդին։
Հիշեցնենք, որ Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։