Կազեմիրոն կարող է տեղափոխվել այլ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն կարիերան կարող է շարունակել Թուրքիայում։

Ինչպես հայտնի է դարձել Diario AS-ին, 32-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բեշիքթաշը»։ Հաղորդվում է, որ Կազեմիրոյին պայմանագիր է խնդրել թուրքական ակումբի նոր գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը, ով նախկինում աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»։

Այս մրցաշրջանում Կազեմիրոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ի փորձագետները բրազիլացու արժեքը գնահատում են 12 միլիոն եվրո։