Բրունո Ֆերնանդեշ․ «Ամեն անգամ, երբ մենք բարձրանում ենք, մեզ հարվածում են, և մենք նորից ընկնում ​​ենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը խոսել է մանկունիանցիների կազմում խաղալու մասին։

«Այստեղ ելույթ ունենալու համար պետք է խիզախ լինել։ Խաղացողները պետք է հասկանան, որ ցանկացած պահի հնարավորություն կա վերադառնալու այնտեղ, որտեղից եկել են։ Այս մրցաշրջանում մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ենք ունեցել:

Ամեն անգամ, երբ մենք բարձրանում ենք, մեզ հարվածում են, և մենք նորից ընկնում ​​ենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22 տուրից հետո «կարմիր սատանաները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի միայն 13-րդ հորիզոնականը։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ հանդիպումը արտագնա խաղում «Ֆուլհեմի» հետ է։