«Բարսելոնային» առաջարկել են պայմանագիր ստորագրել Նեյմարի հետ

«Բարսելոնան» Նեյմարին հետ բերելու հնարավորություն ուներ:
COPE-ի լրագրող Վիկտոր Նավարոն հայտնում է, որ «Բլաուգրանային» դիմել են բրազիլացու հետ վերջին շաբաթներին պայմանագիր ստորագրելու համար:

Նշվում է, որ հարձակվողը ցանկանում է խաղալ, վերադառնալ հավաքական, նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը և այնպես անել, որ ամռանը մարդիկ նորից խոսեն իր մասին։

Այժմ 32-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է տեղափոխվել «Սանտոս»: