Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն
«Բարսելոնան» պատրաստվում է հայտարարել Պեդրիի և Գավիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Ըստ նոր պայմանագրի իսպանացիները կմնան ակումբում մինչև 2030 թվականը կամ նույնիսկ 2031 թվականը:
Ակումբը որոշել է այսուհետ պայմանագիր կնքելու կամ երկարաձգելու մասին հայտարարելիս չհրապարակել ֆուտբոլիստների հրաժարագնի չափը։
Այս քաղաքականությունն արդեն կիրառվել է Ռոնալդ Արաուխոյի և Ժերար Մարտինի վերջին պայմանագրերի երկարաձգումների նկատմամբ: