«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի 22-րդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է թիմի նախկին վինգեր Խվիչա Կվարացխելիայի՝ ՊՍԺ տեղափոխության մասին հարցին։
«Մեզ մնում է միայն ամենայն բարիք մաղթել Կվարացխելիային և նրա ընտանիքին։
Նա կատարեց իր ընտրությունը, պարզապես ինձ դուր չէր գալիս, որ նրա գործակալները երկար ժամանակ բանակցում էին ՊՍԺ-ի հետ։ Մենք շարունակում ենք, ոչ ոք անփոխարինելի չէ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ը։
Հիշեցնենք, որ Կվարացխելիան ՊՍԺ է տեղափոխվել 2025 թվականի հունվարին «Նապոլիից»։ Շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, Կվարացխելիան ֆրանսիական ակումբի կազմում իր դեբյուտային խաղն անցկացրեց «Ռեյմսի» դեմ (1։1), որում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։