Անգելոս Պոստեկօղլու․ «Նա պարզապես 100%-ով պատրաստ չէ»

Կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը դուրս է մնացել «Թոթենհեմի» հայտացուցակից «Լեսթեր Սիթիի» հետ Պրեմիեր լիգայի խաղին, չնայած երեք օր առաջ «Հոֆենհայմի» դեմ Եվրոպայի լիգայի խաղարկությունում խաղալուն։

Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն մեկնաբանել է Մեդիսոնի բացակայությունը։

«Մեդիսոնը դեռ մի փոքր ցավ է զգում: Սա նրան դուրս թողեց ընդհանուր խմբից: Նա պարզապես 100%-ով պատրաստ չէ, ուստի այսօր չի խաղա: Ոչ, ոչ մի լուրջ բան։ Հուսով ենք՝ ոչ։ Հուսանք, որ մինչև հաջորդ շաբաթ ամեն ինչ լավ կլինի,- Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում Football.London-ը։