Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի ելույթը Մադրիդի «Ռեալում»։
«Վալալիդեի» դեմ վերջին խաղում (3։0) ֆրանսիացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
«Մբապպեն պետք է սկսեր գոլեր խփել։ Կարծում եմ՝ Մադրիդի «Ռեալը» կհամաձայնի Վինիսիուսին վաճառել Սաուդյան Արաբիային։ Այնուհետև Մբապպեն կխաղա ձախ կողմում, իսկ «Ռեալը» կգնի ևս մեկ հարձակվողի»,- իր մտքերով է կիսվել փորձագետը «Матч ТВ»-ի եթերում։
Մբապպեն «Ռեալ» է տեղափոխվել ՊՍԺ-ից անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 19 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ։