Աբդուկոդիր Խուսանովը այս ցուցանիշով երկրորդն է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Աբդուկոդիր Խուսանովը իր նորամուտը նշեց Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» դեմ խաղում (3:1):

Ուզբեկստանի ներկայացուցիչը դուրս եկավ «քաղաքայինների» մեկնարկային կազմում, սակայն արդեն 3-րդ րոպեին թանկ արժեքցող սխալ թույլ տվեց։ Մեկ րոպե անց 20-ամյա խաղացողը դեղին քարտ ստացավ՝ ամենավաղը Պրեմիեր լիգայի դեբյուտանտի համար «Քարդիֆի»  խաղացող Լի Պելտիերից հետո, ով դեղին քարտ ստացավ Պրեմիեր լիգայի իր առաջին խաղում երեք րոպեի ընթացքում:

Աբդուկոդիր Խուսանովը շաբաթվա սկզբին է միացել «Մանչեսթեր Սիթիին» ֆրանսիական «Լենսից»: Տրանսֆերը մանչեսթերյան գրանդի վրա արժեցել է 40 մլն եվրո՝ առանց բոնուսների։