ՊՍԺ-ն ամեն ջանք գործադրում է «Լիվերպուլի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Anfield Watch-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական գրանդը հույս ունի ամռանը «Լիվերպուլի» ֆուտբոլիստին ձեռք բերելու վրա։ Կոնատեի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը, և ներկայումս կողմերը երկարաձգման շուրջ բանակցություններ չեն վարում։
Այս մրցաշրջանում Կոնատեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։