«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հույս ունի թիմում պահել 19-ամյա կիսապաշտպան Կոբի Մայնային։ Այս մասին հայտնում է լրագրող Ջեյմս Ռոդսը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» չեն պատրաստվում բաց թողնել տաղանդավոր կիսապաշտպանին՝ չնայած «Չելսիի» և եվրոպական այլ թոփ ակումբների հետաքրքրությանը։ «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է, որ Մայնուն նոր աշխատանքային պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը 21 հանդիպում է անցկացրել՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Մայնուի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։