Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հերթական անգամ խոսել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Ես հստակ հայտարարություն արեցի երկու շաբաթ առաջ։ Իրավիճակն այժմ չի փոխվել։ Անկեղծ ասած, ես չեմ կարող ձեզ թարմացումներ տալ երեք օրը մեկ։ Ինչ-որ պահի թարմացումներ կլինեն, բայց ես մտադիր չեմ դրանք մեկնաբանել երեք օրը մեկ»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում BILD-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նախկինում ասել էր, որ մեկ քայլով մոտ է «Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։
29-ամյա Կիմիխի գործող աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։