Հայտնի է դարձել, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը։
Լրագրող Քերի Հաուի խոսքով՝ 29-ամյա Կիմիխը հակված է երկարաձգելու պայմանագիրը «Բավարիայի» հետ։ «Ռեալ Մադրիդ» կամ «Լիվերպուլ» տեղափոխվելն այս պահին քիչ հավանական է թվում, այդ իսկ պատճառով «Բավարիան» լավատեսորեն է տրամադրված կիսապաշտպանի ապագայի հարցում։
Նշվում է, որ Կիմիխը մտադիր չէ կրճատել իր աշխատավարձը, ուստի կողմերը ներկայումս քննարկում են թոփ պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։