Ջոնաթան Դևիդի ծառայությունները առաջարկել են անգլիական գրանդին

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 25-ամյա կանադացի հարձակվողի ծառայություններն առաջարկվել են «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Կարմիր սատանաները» դեռ չեն արձագանքել առաջարկին։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։