«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն չի մասնակցի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ առաջիկա հանդիպմանը։
Ինչպես հայտնում է AS-ը, կիսապաշտպանը ներկա պահին վնասվածքի պատճառով չի մարզվում «կապտանռնագույնների» հետ։
Նշվում է նաև, որ Օլմոն չի մասնակցի «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր տուրի եզրափակիչ հանդիպմանը։ Ֆուտբոլիստի վերադարձը սպասվում է փետրվարի սկզբին։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 18 հանդիպում, դառնալով՝ 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։