Հայտնի է դարձել, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը։ Լրագրող Քերի Հաուի խոսքով՝ 29-ամյա Կիմմիխը հակված է երկարաձգելու պայմանագիրը «Բավարիայի» հետ։
«Ռեալ Մադրիդ» կամ «Լիվերպուլ» տեղափոխվելն այս պահին քիչ հավանական է թվում, այդ իսկ պատճառով «Բավարիան» լավատեսորեն է տրամադրված կիսապաշտպանի ապագայի հարցում, ասել է աղբյուրը:
Նշվում է, որ Կիմմիխը մտադիր չէ կրճատել իր աշխատավարձը, ուստի կողմերը ներկայումս քննարկում են «թոփ պայմանագիրը»: Հիշեցնենք, որ Կիմմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: