«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է թիմի հարձակվող Պաու Վիկտորի ապագայի մասին հարցին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ գերմանացի մասնագետը Վիկտորին չի տեսնում Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող։
«Նա խաղացել է «Բարսելոնայի» երկրորդ թիմում, նա լավ հանդես եկավ մեզ հետ մինչմրցաշրջանում, բայց հեշտ չէ յուրաքանչյուր ֆուտբոլիստի տրամադրել անհրաժեշտ քանակությամբ խաղային րոպեներ։ Կա ծրագիր, նա կստանա իր ուզած շանսերը,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Այս մրցաշրջանում 23-ամյա Վիկտորը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 18 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։