«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է թիմի կիսապաշտպան Պեդրիի ներկայիս մարզավիճակի մասին հարցին։
«Պեդրին 100%-ով լավ մարզավիճակում է։ Նա շատ լավ է խաղում, բայց չգիտեմ՝ վաղը կլինի՞ մեկնարկային կազմում։ Մեզ թարմ ոտքեր են պետք, այնպես որ կարող է լինել մի փոքր ռոտացիա»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Պեդրին բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, դարձել չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։