Ջանլուիջի Դոննարուման կարող է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից։

Ինչպես հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը, իտալացի դարպասապահը բանակցություններ է վարում փարիզեցիների հետ պայմանագիրը երկարաձգելու համար, սակայն կողմերը չեն կարողանում փոխզիջում գտնել։ Դոննարուման ցանկանում է տարեկան վաստակել 12 միլիոն եվրո, սակայն ՊՍԺ-ն ֆուտբոլիստին առաջարկում է 8 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը ՊՍԺ-ին ազատ գործակալի կարգավիճակով միացել էր 2021 թվականի ամռանը՝ հեռանալով Միլանից։