Արթուր Մելոն կարող է տեղափոխվել անգլիական ակումբ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարող է տեղափոխվել «Էվերթոն»: Բրազիլացին չի խաղում Տիագո Մոտտայի գլխավորությամբ, իսկ «Ծեր սինյորայի» ղեկավարությունն աշխատում է տարեկան մոտ 5 միլիոն եվրո վաստակող ֆուտբոլիստին վաճառելու վրա։

«Յուվենտուսը» վերջերս պատրաստակամություն է հայտնել 28-ամյա կիսապաշտպանին վարձավճարով բաց թողնել. Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ներկայացուցիչներ հետաքրքրություն են ցուցաբերել: Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ հետաքրքրված ակումբներից մեկը «Էվերթոնն» է։

The Toffees-ը տեղեկատվություն է խնդրել հնարավոր գործարքի պայմանների վերաբերյալ: Արթուր Մելոն այս մրցաշրջանում ոչ մի խաղ չի անցկացրել։ Նրա պայմանագիրը Յուվենտուսի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 5 միլիոն եվրո։