Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է բրազիլացի հարձակվող Նեյմարի իրավիճակի մասին հարցին։
«Ամենակարևորը, որ Նեյմարը կրկին խաղա ֆուտբոլ։ Դա կբերի ուրախություն թե՛ իրեն, թե՛ շրջապատող մարդկանց։
Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչ է նա անելու, բայց ամենակարևորը, որ նա լինի երջանիկ», – ասել է Դեկուն։