Մեքսիկացի հարձակվողը իտալական գրանդի տեսադաշտում է

Ռոտերդամի <<Ֆեյենորդի>> և Մեքսիկայի հավաքականի կենտրոնական հարձակվող Սանտիագո Խիմենեսը, կարող է տեղափոխվել իտալիայի առաջնություն, այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ձանլուկա դի Մարցիոն։

Ըստ աղբյուրի, այս պահին Միլանյան ակումբը բանակցություններ է վարում Նիդերլանդական ակումբի և ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։

23-ամյա ֆուտբոլիստը Նիդերլանդների այս մրցաշրջանում անցկացրած 11 խաղում դարձել է 7 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ըստ տրանսֆերմարկտ հեղինակային պորտալի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 37 միլիոն եվրո։