«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը ազդրի վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի «Ֆեյենորդի» դեմ խաղում (3:0):
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, հինգշաբթի կանադացին բուժզննում է անցել, որի ժամանակ նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետնամասի մկանային մանրաթելի պատռվածք։
Դևիսի վերադարձի հստակ ժամկետ չի նշվում: Այնուամենայնիվ, Sky Sport-ը հայտնում է, որ Դևիսը վնասվածքի պատճառով ռիսկի է դիմում բաց թողնել առնվազն մեկ ամիս: