Ռուբեն Ամորիմ․ «Տրանսֆերային պատուհանի ավարտին դեռ ութ օր կա»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծիք է հայտնել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապագայի մասին։

«Չգիտեմ։ Ես իսկապես չգիտեմ: Դեռ ութ օր կա։ Կտեսնենք, թե ինչ կլինի տրանսֆերային պատուհանի ավարտից հետո: Եվ հետո մենք կխոսենք իրավիճակի մասին», – ասել է Ամորիմը մամուլի ասուլիսում:

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ Կիրակի օրը՝ հունվարի 26-ին, Ամորիմի թիմը կխաղա «Ֆուլհեմի» հետ։