«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հիասթափված է ձմեռային տրանսֆերային շուկայում ակումբի անգործությունից: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս դժվար ժամանակներ է ապրում, ինչի մասին է վկայում թիմի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:
Ակնհայտ է, որ Ամորիմը ցանկանում է ուժեղացնել կազմը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի կիրակի օրը՝ հունվարի 26-ին, «Ֆուլհեմի» դեմ արտագնա խաղում: