Կայացավ Եվրոպա Լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի հանդիպումը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում ընդունել էր շոտլանդական «Ռեյնջերսին»։ Հանդիպումն ավարտվել է անգլիական ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է մրցաշարի բոլոր երեք հանդիպումներում։ Ավելի վաղ մանկունիացիները հաղթել էին «Բոդյո-Գլիմտին» (3:2) և «Պլզենի Վիկտորիային» (2:1):
Այսպիսով, պորտուգալացի մասնագետը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ երրորդ մարզիչը, ով հաղթել է եվրագավաթային բոլոր երեք առաջին հանդիպումներն էլ ակումբի ղեկին։ Նախկինում դրան հասել էին Մեթ Բասբին (1956) և Ալեքս Ֆերգյուսոնը (1990):
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի ընդհանուր աղյուսակում 15 միավորով 4-րդ տեղում է։