Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված չէ Ջոշուա Կիմմիխի ծառայություններով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» կիսապաշտպանը կապ է ունեցել մադրիդյան ակումբի հետ։
Marca-ն հերքում է այս տեղեկությունը։ Ըստ աղբյուրի, կողմերի միջև բանակցություններ չեն եղել. ֆուտբոլիստի ծառայությունների համար արված միակ առաջարկը մնացել է անպատասխան: Մադրիդցիները չեն պատրաստվում պայմանագիր կնքել 29-ամյա գերմանացու հետ:
Կիմմիխի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։