Պեպ Գվարդիոլան դժգոհել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում խաղացողների պակասից։
Ավելի վաղ «քաղաքայինները» պայմանագիր էին կնքել պաշտպաններ Աբդուկոդիր Հուսանովի և Վիտոր Ռեիսի, ինչպես նաև հարձակվող Օմար Մարմուշի հետ։
«Իհարկե, նոր խաղացողները կարող են օգնել, այդ իսկ պատճառով նրանք այստեղ են: Կրկին, սա չէր կարող լինել առանց այն հանգամանքների, որոնք մենք ունեինք։
Վաղը «Չելսիի» դեմ մենք կունենանք միայն մեկ կենտրոնական պաշտպան, բայց «Բրյուգեի» դեմ մենք մեկ կամ երկու պաշտպան կունենանք:
Այդ իսկ պատճառով ավելի մեծ կազմ ունենալը մեզ համար կարևոր է՝ հաշվի առնելով այն հանդիպումների քանակը, որոնք մենք պետք է անցկացնենք:
Բայց լավագույն էներգիան գալիս է, երբ կարողանում ես հաղթել հանդիպումները և լավ խաղալ: Եվ մենք ստիպված կլինենք դա նորից անել»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։