«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը հերթական վնասվածքն է ստացել։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
«Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակով է նա բացակայելու… Նա կայուն էր, միշտ շատ խաղեր էր խաղում, բայց այս մրցաշրջանը նրա համար վատ սկսվեց… Ահա թե ինչ կա»,- ասել է իսպանացի մասնագետը:
Հարկ է նշել, որ սա 27-ամյա Դիաշի արդեն երրորդ վնասվածքն է այս մրցաշրջանում։ Ընդհանուր առմամբ, բոլոր մրցաշարերում պաշտպանը խաղադաշտում անցկացրել է 21 հանդիպում։