«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստացել

«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսին անհրաժեշտ էր փոխարինել Չեմպիոնների Լիգայի «Ֆեյենորդի» դեմ խաղում առաջին խաղակեսի վերջում։ 24-ամյա կանադացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, իսկ մյունխենյան ակումբը հայտնել է արդյունքները։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի լարվածություն։

«Բավարիայի» մամուլի ծառայությունը չի նշում ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները։

Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի «Բավարիան» հյուրընկալվելիս 0։3 հաշվով պարտվեց «Ֆեյենորդին»։