«Միլանը» հայտարարել է մեծ տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Քայլ Ուոքերը, ինչպես արդեն հայտնի է, համաձայնեցրել է պայմանագիրը իտալական «Միլանի» հետ։ Րոպեներ առաջ իտալական գրանդի մամուլի ծառայությունը նոր տեղեկություն է հայտնել այս տրանսֆերի վերաբերյալ։

Ըստ աղբյուրի` անգլիացի պաշտպանը «Միլանում» կմնա առնվազն մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

«Բարի գալուստ, Քայլ», – գրված է «Միլանի» պաշտոնական էջում։