Կարիմ Ադեյեմին կարող է տեղափոխվել Իտալիա

Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Քարիմ Ադեյեմին շուտով կարող է դառնալ «Նապոլիի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները մոտ են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության գալուն։ Նշվում է, որ գործարքի արժեքը մոտ 40 միլիոն եվրո է:

Այս մրցաշրջանում Ադեյեմին բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։