«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում հայտարարել է ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի ՊՍԺ-ից վարձավճարով մինչև 2025 թվականի հունիսի 30-ը տեղափոխության մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Կոլո Մուանիի վարձակալության գործարքում թուրինյան ակումբի գնման տարբերակ չկա։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։