Յուլիան Նագելսմանը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ մինչև 2028 թվականի ամառ։

Նագելսմանի նախկին պայմանագիրը Բունդեսթիմի հետ ուժի մեջ էր մինչև 2026 թվականի Աշխարհի առաջնության ավարտը։

Հիշեցնենք, որ 37-ամյա Յուլիան Նագելսմանը Գերմանիայի հավաքականը մարզում է 2023 թվականի սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 18 հանդիպում, տարել 10 հաղթանակ, 5 անգամ ոչ-ոքի խաղացել և երեք անգամ պարտվել։