«Խետաֆեի» գլխավոր մարզիչ․ «Երբ դադարում ես հաղթել, պետք է նույնքան հարգալից մնաս, որքան այն ժամանակ, երբ հաղթում էիր»

«Խետաֆեի» գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասը պատասխանել է «Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի և Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի քննադատությանը։

«Ֆլիկն ու Լապորտան քննադատո՞ւմ են իմ ոճը։ Դե, երբ դադարում ես հաղթել, պետք է նույնքան հարգալից մնաս, որքան այն ժամանակ, երբ հաղթում էիր… Նրանք, ովքեր չեն հարգում, հարգանքի արժանի չեն»,- Բորդալասի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին «Բարսելոնան» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Խետաֆեին»: Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։