Էնցո Մարեսկա. «Ես վստահում եմ նրան»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան վստահություն է հայտնել թիմի դարպասապահ Ռոբերտ Սանչեսին, ով վերջին ժամանակներս մի քանի կոպիտ սխալներ է թույլ տվել։

«Ես լիովին վստահում եմ Ռոբերտ Սանչեսին: Քանի՞ անգամ է Կայսեդոն բաց թողել իր իրական գոլային հնարավորությունը: Շատ անգամներ։ Քանի՞ անգամ է Ջեքսոնը բաց թողել գոլային հնարավորությունը: Շատ անգամներ։ Ռոբերտը չորս սխալ է թույլ տվել ընդամենը»,- Մարեսկայի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերում «Չելսիի» 20 խաղում բաց է թողել 24 գոլ՝ չորս անգամ անառիկ պահելով դարպասը: