Քրիստոֆեր Նկունկուն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ գրանդի կազմում

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այս տեղեկատվությունը տարածվում է ESPN-ի էջերում:

Աղբյուրը պնդում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարները խնդրել են 27-ամյա ֆրանսիացու ապագայի հետ կապված ցանկացած փոփոխության մասին տեղեկացնել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե «Չելսին» ինչ գումարով է պատրաստ վաճառել Նկունկուին, որին ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիան»։

Նկունկուն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ի փորձագետները ֆրանսիացու արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։