Դորտմունդի «Բորուսիան» որոշում է կայացրել Էրիկ տեն Հագին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին, ով այս մրցաշրջանում հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսիան» հայտարարեց Նուրի Շահինին պաշտոնանկ անելու մասին։ Այսօրվա դրությամբ «իշամեղուները» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 10-րդ տեղը՝ վաստակած 25 միավորով։

Հոլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2022/2023 մրցաշրջանի մեկնարկից։ Նրա գլխավորությամբ մանկունիացիները նվաճեցին Անգլիայի գավաթը և լիգայի գավաթը։