«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի իսպանացի ֆուտբոլիստի հետ

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի պաշտպան Ժերար Մարտինի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

22-ամյա իսպանացին կշարունակի հանդես գալ կատալոնական ակումբում մինչև 2028 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինը բոլոր մրցաշարերում մասնակցել է թիմի 18 հանդիպման և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: