Էնթոնին այսօր կմեկնի Սևիլիա

Էնթոնին այսօր կմեկնի Սևիլիա՝ միանալու «Ռեալ Բետիսին»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգերը վարձավճարով կտեղափոխվի իսպանական ակումբ։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, ակումբները հաստատել են գործարքի բոլոր փաստաթղթերը:

Վարձակալությունը կտևի մինչև հունիս, պայմանագիրը չի ներառում գնման իրավունք։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կբաժանվի երկու ակումբների միջեւ։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 8 հանդիպում ու արդյունավետ չի գործել։